Պրեմյեր լիգա. Ո՞վքեր են դեկտեմբերի լավագույն մարզիչն ու լավագույն խաղացողը
Գերմանացի Յուրգեն Կլոպը ճանաչվել է անգլիական Պրեմյեր լիգայի լավագույն մարզիչը դեկտեմբերին: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը հետ է թողել Նունու Էշպիրիտու Սանտուին («Վուլվերհեմփթոն»), Մանուել Պելեգրինիին («Վեստ Հեմ»), Մաուրիսիո Պոչետինոյին («Տոտենհեմ») եւ Մարուրիցիո Սարիին («Չելսի»):
Դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» 27-ամյա հոլանդացի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը:
Դելտեմբերի «Լիվերպուլը» Անգլիայի առաջնությունում անցկացրել է 7 հանդիպում, տարել նույնքան հաղթանակ եւ 21 տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ունենալով 4 միավորի առավելություն: