Երևանի ավագանին արտահերթ նիստ կանցկացնի
Երևանի ավագանին հունվարի 15-ին՝ ժամը 11.00-ին, արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին հաղորդեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ նիստի օրակարգում քննարկվելու է տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու հարցը: