ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել
Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Նշենք, որ հունվարի 9-ին էլ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՀՔԾ քննիչին միջնորդություն է ներկայացվել՝ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Ըստ պաշտպանական կողմի՝ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի՝ հաշվի առնելով, որ նրա նկատմամբ չի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը: