Էմերին ասաց, որ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ին շատ է պետք. Տիմուր Ժուրավել
Ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան Տիմուր Ժուրավելը Լոնդոնում՝ «Արսենալ»-ի մարզաբազայում, հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործներ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Ժուրավելը «Թվիթերի» իր էջում լուսանկար է հրապարակել հետևյալ մեկնաբանությամբ.
«Այսօր «Արսենալ»-ի մարզաբազայում զրուցում էի Հենրիխի հետ: Մեր կողքով անցավ Ունայի Էմերին և հընթացս ասաց. «Սպասում ենք վերադարձիդ, դու մեզ շատ ես պետք»:
Վստահ եմ` «Զենիթ»-ի հետաքրքրության մասին լուրը կեղծ է: Ուղղակի տեսականորեն Մխիթարյանը հետաքրքիր է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի բոլոր ակումբներին»: