Երևան, 23.Ապրիլ.2024, 00:00 |
Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման ... Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յո... Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրա... Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբ... Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վ... Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. ... Շերը Ռոք-ն-ռոլի փառքի սրահի 2024 թվականի թեկն... Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կա... Հրդեհ՝ Նուբարաշենի փողոցում Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի... 35-ամյա կապանցին սպանել էր 63-ամյա տղամարդուն... Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց... Անհրաժեշտ են գործուն քայլեր անձնական տվյալներ... Վարորդները այլևս առձեռն գումար չեն վերցնի և մ... Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակ... Ռուսաստանում երեք շրջանի ղեկավարները կարող են... Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպ... Ջուր չի լինելու «Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատ... Պապոյանն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են ... Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համանա... Շվեդիան չի բացառել Ուկրաինային Patriot համակա... Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահման... ՀԱՊԿ-ը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպե... Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք ... Շրջակա միջավայրի նախարարը բարձր է գնահատել ՅՈ... Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպ... Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանի... Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ... Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, ... ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդ... Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը... Ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունեցել. Փաշի... Սլովակները Ուկրաինային արկեր ուղարկելու համար... Մենք գոհ ենք՝ ինչպես են լուծվում տարածաշրջանո... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտ... Քննարկվել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ... Սուսաննա Գաբոյանը շախմատի Եվրոպայի առաջնությա... Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչնե... Արմավիրի ԲԿ-ում Ավանեսյանը ծանոթացել է նորաբա... Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբ... Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ արել... ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևն ու Սիրիայի նախագահի... Օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ օտարերկրացուց ... Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քա... Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսի... Հորդորում ենք դադարեցնել Տավուշի թեմի առաջնոր... Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական ... Զգուշացնում ենք Փաշինյանին՝ առանց հանրաքվեի Հ... Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետու... Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպո... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը Հրդեհ՝ Նուբարաշենում. եռահարկ տանն առաջացած կ... Դավիթ Գրիգորյանը և Նունե Պետրոսյանը վերանշանա... Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում և Բաղան... 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 Ճ... Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamA... Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտութ... Հերոսական ճառով ոչ մի բան էլ հնարավոր չէ փրկե... Ռուս խաղաղապահների շարասյունը ԼՂ-ից շարժվել է... Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին Սաուդյան Արաբիա է ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվ... Դեսպան Սմբատյանն ու Միհալ Բալան մտքեր են փոխա...

Առանց ԱԺ-ում տարիներ շարունակ աշխատող մարդկանց, առանց ինձ հետ եկած թիմի և պատգամավորների արձանագրված առաջընթացը հնարավոր չէր լինի. Արա Սաղաթելյան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների համար կազմակերպված Ամանորի ավանդական ընդունելությունից հետո պատասխանեց Tert.am-ի հարցերին:

-Պարո՛ն Սաղաթելյան, Դուք հրաժարականի դիմում եք ներկայացրել, ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը և ինչո՞վ եք ծրագրում զբաղվել ապագայում:

-Դիմում դեռ չեմ ներկայացրել, ամենայն հավանականությամբ կներկայացնեմ օրվա վերջում կամ երկուշաբթի առավոտյան: Նման ընթացքը կարծում եմ ողջամիտ է և տրամաբանական: Թեև Ազգային ժողովի աշխատակազմն ապաքաղաքական մարմին է, և ինքս որևէ կուսակցության անդամ չեմ, այդուհանդերձ կարծում եմ, որ մեր երկրի ներկայիս քաղաքական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ԱԺ գլխավոր քարտուղարը պետք է հեռանա այն քաղաքական թիմի և այն ղեկավարի հետ, ում հետ եկել է՝ խորհրդարանի նոր ղեկավարությանը հնարավորություն տալով այս պատասխանատու պաշտոնը վստահել իրենց թիմի ներկայացուցչին: ԱԺ գլխավոր քարտուղարի պաշտոնը լքելու մասին հրապարակավ հայտնել եմ դեռ դեկտեմբերին՝ աշխատակազմի համար կազմակերպված Ամանորի միջոցառման ժամանակ, շնորհակալություն եմ հայտնել ԱԺ նախագահ, հարգարժան պարոն Բաբլոյանին վստահության և համատեղ աշխատանքի հնարավորության համար, իսկ գործընկերներիս՝ միասին անցած ճանապարհի համար: Հորդորել եմ ապագայում ևս լինել նախաձեռնող, և բաց ու պատրաստակամ՝ իրականացնելու 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների գործունեության մասնագիտական ուղեկցումն ու սպասարկումը: Ընդգծելով աշխատակազմի դերը, որպես ինստիտուցիոնալ հիշողությունը կրող օրգանիզմի, վստահություն եմ հայտնել, որ մեր մասնագետները կանեն ամեն հնարավորը և ունակ են պատվով լուծել իրենց առջև դրված խնդիրները: Անձամբ ես իմ առաքելությունն Ազգային ժողովում այս պահին համարում եմ ավարտված:

-Նախորդ տարի մեր երկիրը բարդ շրջան ապրեց։ Իշխանափոխությունից հետո տևական ժամանակ պետական կառավարման ապարատում անորոշություն էր, անգամ տեսակետներ կային, որ երկրում կառավարման ճգնաժամ էր հասունանում։ Այդ ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմն ինչպե՞ս է աշխատել, և ի՞նչ դեր է ունեցել կառավարման ճգնաժամից խուսափելու գործում։

-Կրկին հիշեցնեմ, որ Ազգային ժողովի աշխատակազմն ապաքաղաքական մարմին է։ Այն Ազգային ժողովի կարևորագույն ինստիտուցիոնալ մասնիկն է, որը մի կողմից ապահովում է խորհրդարանի ենթակառուցվածքների համապատասխանությունը պատգամավորների աշխատանքային կարիքներին, պահանջներին, իսկ մյուս կողմից՝ երաշխավորում է խորհրդարանի՝ որպես քաղաքական թիվ մեկ կառույցի այնպիսի կարևոր գործառույթների լիարժեք ու համակողմանի իրականացման համար ամբողջական պայմաններ, ինչպիսիք են ներկայացուցչական, վերահսկողական, օրենսդրական գործառույթները։ Գիտակցելով այս ամենը` Ազգային ժողովի աշխատակազմը հայտնի իրադարձությունների ողջ շրջանում արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովի պատգամավորների սահմանադրական լիազորությունների և գործառույթների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Մենք հասկանում էինք, որ լարված իրավիճակում չհաշվարկված անգամ մեկ քայլը կարող էր հանգեցնել պետական ապարատում լրջագույն ցնցումների, խաթարել իշխանության ճյուղերի առանց այն էլ փխրուն հավասարակշռությունն ու մեր պետությունը կանգնեցնել այնպիսի մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարումը հսկայական ռեսուրսներ ու ժամանակ կպահանջեր։ Հիշում եք, որ այդ լարված շրջանում առաջին հերթին Ազգային ժողովի ղեկավարությունը բավական նախաձեռնողական գործելաոճ էր որդեգրել, որի առանցքն էր շահագրգիռ բոլոր կողմերին բերել երկխոսության, համատեղ քննարկումների ու լուծումների ռացիոնալ դաշտ։ Ազգային ժողովի աշխատակազմը հենց այն մարմինն էր, որն իր մասնագիտական և կառավարչական ֆունկցիոնալ կարողությունների համադրմամբ սպասարկում էր խորհրդարանի ղեկավարության նախաձեռնությունները, որոնք, կրկնում եմ, կոչված էին հարթել բոլոր սուր անկյունները, վեր դնել պետության շահն այսրոպեական շահերից։ Անընդհատ փոփոխվող դրության պայմաններում մեզ համար կարևոր էր չխաթարել պետական կառավարման մեջ բացառիկ արժեք ունեցող ինստիտուցիոնալ հիշողության ապահովման սկզբունքը, չտրվել էմոցիաներին ու տուրք չտալ համընդհանուր խառնաշփոթին։ Եթե կարճ ձևակերպեմ՝ մենք երեք խնդիր ունեինք. ապահովել պատգամավորների ու նախագահության բնականոն աշխատանքը, ապահովել օրենսդիր մարմնի կապն իշխանության մյուս երկու ճյուղերի հետ և զուգահեռ ապահովել Ազգային ժողովում վարչարարական բարեփոխումների իրականացումը, աշխատակազմի մասնագիտական հմտությունների զարգացումը, միջազգային համագործակցության անխափանությունը, ստանձնած հանձնառությունների կատարումը և իհարկե՝ նոր Սահմանադրությամբ խորհրդարանական համակարգի անցնելու նորմատիվ գործընթացն ավարտին հասցնելը, որում խորհրդարանի աշխատակազմի և պատգամավորների համատեղ աշխատանքը հանգուցային կետերից մեկն է։

-Ի՞նչ էական արդյունքներ կարող ենք արձանագրել Ձեր կողմից աշխատակազմի ղեկավարման ժամանակահատվածում:

-Շատ ծավալուն պատասխան ենթադրող հարց է, որի մասին կարելի է խոսել ժամեր շարունակ: Փորձեմ հակիրճ պատասխանել, ինչպես ասում են՝ խոշոր սեգմենտներով: Առաջինը, որպես գլխավոր քարտուղար, աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և աշխատանքի արդյունավետության բարձրացումն էր՝ Ազգային ժողովի մարմիններ-աշխատակազմ փոխգործակցության մեջ: Միաժամանակ, ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարի միջազգային կապերի ընդլայնումը գործընկերների հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում՝ ինչպես Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների նախորդ տարի Թբիլիսիում ստորագրված հուշագրի և դրա Երևանյան հավելվածի շրջանակներում:

Ֆինանսատնտեսական ոլորտում կարելի է նշել հատկապես ծախսերի արդյունավետ կառավարման մշակույթի զարգացումը՝ սկսած համապատասխան կարգերի մշակման և ներդրման միջոցով ծախսերի կանոնակարգումից մինչև նյութական միջոցների արդյունավետ կառավարում: Հենց դրա արդյունքում է, որ, օրինակ, նախորդ տարվա ընթացքում խնայվել է շուրջ 400 միլիոն դրամ, ի հավելում դրան 2019-ի համար պահեստավորվել է զգալի քանակի ապրանքներ, գույք և վառելիք: Ի դեպ, երբ խոսում են պետական համակարգում կրճատված ծառայողական մեքենաների մասին դրանցից 14-ը կրճատվել են հենց ԱԺ-ում: Նշեմ, որ վերջին տարվա ընթացքում կատարվել է լայնածավալ բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ, որոնք աննախադեպ էին խորհրդարանի գործունեության վերջին տարիների համար սկսած զորանոցից մինչև լրատվամիջոցների համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ապահովումը, գրադարանի, թանգարանի վերանորոգումը և այլն: Ներդրվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, որը ներդնումը ձգվում էր 2008-ից սկսած: Արդիականացվել են բազմաթիվ տեխնիկական միջոցներ՝ ապահովելով համապատասխան տեխնիկական մակարդակը: Ի թիվս այլ ձեռքբերումների այդ թվում՝ տնտեսված միջոցների հաշվին, 2018-ի ավարտին հաջողվեց խորհրդարանի լրատվական ծառայությունը հասցնել տեխնիկապես ամենաբարձր հագեցվածության՝ որպես խորհրդարանի աշխատանքների թափանցիկությանն ու հաշվետվողականությանը միտված մեր ծրագրի կարևոր մաս:

- Որո՞նք են, Ձեր կարծիքով, 7-րդ գումարման Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի գործունեության առաջնահերթությունները:

-Նորընտիր ԱԺ-ի գլխավոր քարտուղարը, բնական է, որ կարող է փոփոխել առաջնահերթությունների հերթականությունը, կարևորը` որ դրանց համալիր արդյունքը հանգեցնի Ազգային ժողովի օրենսդիր, ներկայացուցչական և վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացմանը: Ցանկացած պարագայում էական է շարունակականության ապահովումը, մասնավորապես՝ փորձագիտական կարողությունների էլ ավելի զարգացումը, խորհրդարանական վերահսկողական գործիքների լիարժեք կիրառումը, որոնց զարգացման վերաբերյալ ի դեպ ունենք միջազգային գործընկերների օժանդակության պատրաստակամությունը: Անհերքելի առաջնահերթություն է խորհրդարանական դիվանագիտության բաղկացուցչի զարգացումը, որն ուրույն կարևորություն ունի ինչպես խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու համատեքստում, այնպես էլ արտաքին աշխարհի կողմից մեր ազգային և պետական շահերի ընկալման տեսանկյունից: Խոսքս և՛ միջազգային միջխորհրդարանական կառույցներում ակտիվությանը, և՛ բարեկամական խմբերի գործունեությանը, և՛ խորհրդարանների միջև մասնագիտական փոխօգնությանն է վերաբերում: Ամեն դեպքում, աշխատակազմի դերը խորհրդարանի արդյունավետ գործունեության մեջ առանցքային է, իսկ խորհրդարանը պարտավոր է գործել արդյունավետ, քանի որ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, այլ դեպքում այն կորցնում է խորհրդանիշի դերը՝ միաժամանակ խաթարելով այն քաղաքական համակարգի լեգիտիմությունը, որի պայմաններում գործում է:

-Կարո՞ղ եք նշել մի քանիսն այն ծրագրերից, որոնք կիրագործեիք, եթե 7-րդ գումարման անդրանիկ նիստը լիներ ոչ թե հունվարի 14-ին, այլ, ենթադրենք, մայիսի 14-ին:

-Փորձեմ. նախ՝ կանեի ամեն հնարավորը, որ աշխատակազմը լիարժեք օժանդակեր ԱԺ մարմիններին՝ պառլամենտական վերահսկողության գործառույթների իրացման և գործիքակազմի կիրառման գործընթացում՝ վերլուծական ծառայության լիարժեք կայացումից և կադրային ապահովումից մինչև հանձնաժողովների փորձագետների մասնագիտական կարողությունների հզորացում: Զուգահեռաբար, միջոցներ կձեռնարկեի ԱԺ պաշտոնական կայքէջի ծրագրային արդիականացման և սերվերային բազայի վերազինման համար, որի բանակցային փուլը միջազգային կառույցների հետ ավարտին ենք հասցրել դեռ նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներին: Վրացի գործընկերների օրինակով կիրականացնեի ՀՀ ԱԺ թրեյնինգ-կենտրոնի ստեղծման նախագիծը, որի համար շենքային պայմաններ արդեն նախապատրաստված են:

Կշարունակեի միջոցառումներն ԱԺ-ի աշխատանքներն առավել թափանցիկ դարձնելու ուղղությամբ՝ լրացուցիչ պայմաններ ստեղծելով զարգացնելու քաղհասարակության ինստիտուտների և լրատվամիջոցների հետ գործընկերային հարաբերությունները, իսկ փոխառելով Կնեսսեթի փորձը՝ մուտքերի մոտ և կայքէջում զետեղված էլեկտրոնային վահանակների վրա կարտացոլվեր պատգամավորների՝ խորհրդարանում ներկայության վերաբերյալ տեղեկատվություն:

Ավարտին կհասցնեի նախորդ տարվա հունիսին սկսված աշխատանքներն՝ ԱԺ մասնաշենքում հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ: Թեև այս աշխատանքների հետ կապված նպատակային գումար հատկացնելու մեր հայտը կառավարությունը մերժել է, այդուհանդերձ կփորձեի ավարտին հասցնել այն: Կշարունակեի, 2017թ.-ին իմ կողմից նախաձեռնած, մշակութային արժեք հանդիսացող հիմնական մասնաշենքի սեյսմիկ վտանգավորության չեզոքացմանն ուղղված աշխատանքները: Միջոցներ կձեռնարկեի հաշվեքննիչ պալատը ՀՀ ԱԺ-ին պատկանող շենքից և տարածքից այլ վայր տեղափոխելու համար, իսկ պալատի կողմից զբաղեցվող տարածքը կծառայեցնեի խորհրդարանի կարիքներին: Այս ամենն, իհարկե, աշխատակազմի բնականոն գործունեությունը ապահովելուն զուգընթաց:

-Ըստ Ձեզ, որն է աշխատակազմի արդյունավետ գործունեության պարզ բանաձևը՝ մեկ նախադասությամբ:

-Բավարար նյութական ռեսուրսների առկայության պարագայում նվազագույնը՝ կարգ ու կանոն, կոմպետենտություն, զարգացում, ինստիտուցիոնալ հիշողություն: Ի դեպ, գործընկերների հետ քննարկման արդյունքում եկել ենք եզրահանգման, որ Արևելյան գործընկերության երկրների պարագայում կոմպետենտ, մրցունակ մարդկային ռեսուրսների ներգրավման խնդիրը ոչ բարձր աշխատավարձների և մասնավոր հատվածի հետ մրցակցության պայմաններում բոլոր աշխատակազմերի «աքիլեսյան գարշապարն» է: Իհարկե, այստեղ էլ կան լուծումներ, բայց դա առանձին զրույցի թեմա է:

-Անդրադառնալով արդեն հնչեցված հարցին, ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել մոտ ժամանակներս:

-Կվերադառնամ հանրային կապերի և տեղեկատվության ոլորտ, կշարունակեմ մանկավարժական գործունեությունս: Բացի այդ, մի խումբ օտարերկրյա գործընկերների առաջարկով և իրենց հետ համատեղ, իրականացնելու ենք ծրագրեր՝ պառլամենտարիզմի զարգացման, հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացման, աշխատակազմերի լավագույն փորձի փոխանցման և կիրառման ոլորտում:

Ընթացիկ ամսվա վերջին էլ կարճատև այցով կմեկնեմ Ուկրաինա, որտեղ նախատեսված են հանդիպումներ և քննարկումներ մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ովքեր ժամանակին այցելել են Արցախ և հայտնվել Բաքվի իշխանությունների սև ցուցակում և արդեն շուրջ երկու ամիս է՝ Ադրբեջանի դեսպանատան կողմից ճնշումների են ենթարկվում:

-Շնորհակալություն համագործակցության և հարցազրույցի համար:

-Ես եմ շնորհակալ Ձեզ և բոլոր լրագրողներին, ովքեր այս տարիներին բարեխղճորեն և անաչառ կատարել են իրենց մասնագիտական և քաղաքացիական պարտքը: Միաժամանակ, առիթից օգտվելով ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ողջ ընթացքում վստահեցին և օժանդակեցին ինձ: Միանշանակ է, որ առանց ԱԺ-ում տարիներ շարունակ աշխատող մարդկանց, առանց ինձ հետ եկած թիմի և պատգամավորների, ովքեր վստահեցին, համախմբվեցին և ջանքեր ներդրեցին, արձանագրված առաջընթացը հնարավոր չէր լինի: Հաջողություն եմ մաղթում նոր խորհրդարանին և խաղաղություն մեր երկրին:

դիտվել է 1015 անգամ
Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման ... Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յո... Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրա... Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբ... Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վ... Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. ... Շերը Ռոք-ն-ռոլի փառքի սրահի 2024 թվականի թեկն... Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կա... Հրդեհ՝ Նուբարաշենի փողոցում Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի... 35-ամյա կապանցին սպանել էր 63-ամյա տղամարդուն... Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց... Անհրաժեշտ են գործուն քայլեր անձնական տվյալներ... Վարորդները այլևս առձեռն գումար չեն վերցնի և մ... Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակ... Ռուսաստանում երեք շրջանի ղեկավարները կարող են... Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպ... Ջուր չի լինելու «Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատ... Պապոյանն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են ... Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համանա... Շվեդիան չի բացառել Ուկրաինային Patriot համակա... Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահման... ՀԱՊԿ-ը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպե... Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք ... Շրջակա միջավայրի նախարարը բարձր է գնահատել ՅՈ... Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպ... Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանի... Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ... Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, ... ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդ... Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը... Ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունեցել. Փաշի... Սլովակները Ուկրաինային արկեր ուղարկելու համար... Մենք գոհ ենք՝ ինչպես են լուծվում տարածաշրջանո... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտ... Քննարկվել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ... Սուսաննա Գաբոյանը շախմատի Եվրոպայի առաջնությա... Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչնե... Արմավիրի ԲԿ-ում Ավանեսյանը ծանոթացել է նորաբա... Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբ... Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ արել... ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևն ու Սիրիայի նախագահի... Օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ օտարերկրացուց ... Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քա... Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսի... Հորդորում ենք դադարեցնել Տավուշի թեմի առաջնոր... Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական ... Զգուշացնում ենք Փաշինյանին՝ առանց հանրաքվեի Հ... Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետու... Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպո... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը Հրդեհ՝ Նուբարաշենում. եռահարկ տանն առաջացած կ... Դավիթ Գրիգորյանը և Նունե Պետրոսյանը վերանշանա... Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում և Բաղան... 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 Ճ... Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamA... Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտութ... Հերոսական ճառով ոչ մի բան էլ հնարավոր չէ փրկե... Ռուս խաղաղապահների շարասյունը ԼՂ-ից շարժվել է... Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին Սաուդյան Արաբիա է ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվ... Դեսպան Սմբատյանն ու Միհալ Բալան մտքեր են փոխա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan