Այսօր «Շնորհակալության» միջազգային օրն է
Հունվարի 11-ն առանց չափազանցության կարելի է անվանել տարվա «ամենաքաղաքավարի» օրը՝ այսօր «շնորհակալության» միջազգային օրն է:
Մենք բոլորս հիանալի գիտակցում ենք լավ վարվեցողության նշանակությունը, դրա անհրաժետությունը առօրյա կյանքում, սակայն շնորհակալություն հիմնականում հայտնում ենք կարծես թե ակամայից՝ չմտածելով դրա իմաստի մասին:
Սակայն երախտագիտության խոսքերը մոգական ուժ ունեն, դրանց օգնութամբ մարդիկ ուրախություն են պարգեւում միմյանց, ուշադրություն ցուցաբերում եւ դրական զգացումներ փոխանցում` առանց որոնց մեր կյանքը կլիներ ձանձրալի եւ մռայլ:
Իզուր չէ, որ զբոսաշրջային բազմաթիվ ուղեցույցներում հաճախ նշվում է. «շնորհակալություն» բառը բարձրացնում է սպասարկման արագությունը, որակը և օգնում հաճելի հանգիստ կազմակերպել: