«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանում ԵՏՄ հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը ընդունվել է իշխանության կողմից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը` խորհրդարանում ստեղծել ԵՏՄ հարցերով մշտական հանձնաժողով, ընդունվել է իշխանության կողմից: Բայց հանձնաժողովի նկատմամբ հավակնություններ ունի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, և հնարավոր է, որ ստեղծվելիք հանձնաժողովը ղեկավարի Միքայել Մելքումյանը, որպես ԱԺ փոխնախագահի պաշտոնի փոխհատուցում:
ԲՀԿ-ին կարող է բաժին հասնել նաև Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը, որը կարող է ղեկավարել Նաիրա Զոհրաբյանը, որովհետեւ նրա ղեկավարած Եվրաինտեգրացիայի հանձնաժողովը «Իմ քայլը» դաշինքը վերցնում է իրեն:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: