Ուրախ եմ, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում նույնպես աշխատելու եմ. Լենա Նազարյան
Ուրախ եմ, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում նույնպես աշխատելու եմ: Այս մասին գրել է Լենա Նազարյանը Facebook-ի իր էջում:
Ուզում եմ է՛լ ավելի ուրախ լինել 7-րդ գումարման ավարտին` այն զգացողությունից, որ ունեցել եմ բավարար ուժ, կամք ու համառություն, որպեսզի իրագործեմ և՛ իմ գաղափարական օրակարգը, և՛ «Իմ Քայլը» դաշինքի օրակարգը:
Առաջին նիստի ժամանակ կներկայացնեմ իմ պատկերացումը նոր խորհրդարանի վերաբերյալ: