Եմենում հարձակման հետևանքով 6 զինվորական է զոհվել
Եմենում առնվազն վեց զինծառայող է զոհվել երկրի հարավի Լահջի նահանգում ռազմաբազայի վրա հուսիների անօդաչու թռչող սարքի գրոհի հետևանքով: Ինչպես հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, հարձակման պահին Ալ Անադ ռազմակայանում զորահանդես էր անցկացվում:
Sky News Arabia-ի փոխանցմամբ՝ տուժածների շարքում է նահանգի ղեկավար Ահմեդ Աբդալլահ ատ-Տուրքին, ռազմական 4-րդ օկրուգի հրամանատար, գեներալ-մայոր Ֆադլ Հասանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, ռազմական հետախուզության ղեկավարը և ռազմական ոստիկանության պետը:
Զոհվածները նրանց ուղեկցող զինծառայողներն են: