Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են իրենց հաջող ելույթները եվրոպական լիգայում
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամներ Արագադ Աբրամյանը և Արկադի Մկրտիչյանը շարունակում են իրենց հաջող ելույթները եվրոպական «Բիբլ» լիգայում:
Եվրոպական «Բիբլ» լիգայի 13-րդ տուրում ղազախական «Բարսի Ատիրաու» ակումբը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի խաղացողներ Արկադի Մկրտիչյանն ու Արագադ Աբրամյանը, 81-75 հաշվով առավելության հասավ «Բաշկիմի» ակումբի նկատմամբ:
Արագադ Աբրամյանը խաղադաշտում անցկացրեց 36 րոպե, վաստակեց 21 միավոր, 11 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:
Արկադի Մկրտիչյանը խաղադաշում անցկացրեց 28 րոպե, վաստակեց 15 միավոր, 2 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում: