Կին կա, որ փող աշխատելու նպատակով անընդհատ երեխա է ունենում. Ֆելիքս Ցոլակյան
Կառավարության այսօրվա նիստում երեխաների որդեգրման թեմայով քննարկման ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ասաց. «Պրակտիկան ու գոյություն ունեցող կարգն իրարից հեռու են: Պրակտիկայում կա էսպիսի բան. կին կա, որ փող աշխատելու նպատակով անընդհատ երեխա է ունենում:
Բժիշկը՝ գինեկելոգը, որտեղ կինը ծննդաբերում է, գիտի, որ էդ կինը եկել է դրա համար, եկել է երեխա ունենա, որ վաճառի: Նա արդեն կազմակերպում է դա: Երևի ստեղ բոլորը խնդիր ունեն, ոչ թե միայն մեկը»: