Անի Սամսոնյանը հրաժարվել է ավագանու մանդատից
Անի Սամսոնյանը Facebook -ի իր էջում գրառում է արել այն մասին, որ իր դիմումի համաձայն՝ հրաժարվել է Երևանի ավագանու մանդատից:
«Դիմում գրեցի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու վերաբերյալ։
Այսօր՝ ժամեր անց, նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները կստանձնեն իրենց մանդատները՝ այդ թվում նաև ես»։