«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է ԵՏՄ-ի հետ կապված առաջարկ ներկայացնել խորհրդարանին
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանին առաջարկ ներկայացնել ԵՏՄ-ի հետ աշխատանքները համակարգող ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծելու մասին։
Կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իրենց այս առաջարկը հիմնավորում է հետևյալ կերպ. Հայաստանը ԵՏՄ անդամ երկիր է, որտեղ անընդհատ խնդիրներ են առաջանում։
Նրա խոսքով՝ 6-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորները ստիպված էին լինում տարբեր հարթակներ գտնել, օգտագործել տարբեր պատվիակություններում կամ բարեկամական խմբերում իրենց կապերը, որ ինչ-որ ձեւով այդ հարցերը բարձրացնեին, բայց սա ինստիտուցիոնալ մոտեցում չէ, եւ ճիշտ կլինի, որ լինի այդպիսի կառույց, որը կզբաղվի այդ հարցերով։ Նրա խոսքով՝ կա սրա գործնական անհրաժեշտությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում