Ազգային ժողովի աշխատակազմը 2018թ. ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։
Այս տնտեսումը արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նաև նշվում է, որ տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե։