«Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան ու կինն իրենց ամուսնությունը գրանցել են Երևանում
«Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան և կինն իրենց ամուսնությունը նախօրեին պաշտոնապես գրանցել են Երևանում։
«Ուրախալի է, որ վերջապես մեր ամուսնությունը Նասիմայի հետ պաշտոնապես գրանցեցինք Երևանում: Շնորհակալություն բոլորիդ այս հատուկ օրը մեզ հետ լինելու համար»,- թվիթերի իր էջում գրել է Քաթինան։
Հիշեցնենք՝ Թոմ Քաթինան «Ավրորա» մրցանակին է արժանացել 2017 թվականին։