«Շատ սիրուն նկար՝ շատ հուզիչ պատմությամբ». Արծրուն Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել
Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հուզիչ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ դա «Շատ սիրուն նկար է՝ շատ հուզիչ պատմությամբ»:
«Քանի որ գրեթե դեմքը չի երևում ով է, ապա պատմեմ:
Զինվորը կամավոր խնդրում էր առաջնագիծ գնալու համար: Ծնողը նախարարին խնդրում էր՝ թե բա երեխան խնդիրներ ունի, գոնե լրացուցիչ զննություն արեք:
Նախարարը հանձնարարեց, որ լրացուցիչ ստուգեն, զինվորն արցունքներն աչքերին հորն ասում է. «Ինձ հինգ ընկերոջս մոտ խայտառակ ես անում, հինգով իրար հետ կամավոր գնում ենք առաջնագիծ, դու ինձ հիվանդ ես հանում»: