Պարոն Քոչարյանը հիմա կալանքի տակ չպետք է գտնվեր, սա միջանկյալ միջոց է մեր կողմից. Հայկ Ալումյան
Մենք գտնում ենք, որ պարոն Քոչարյանը հիմա կալանքի տակ չպետք է գտնվեր, բայց, քանի որ Վճռաբեկ դատարան ենք դիմել այդ հարցով, և պարզ չէ, թե երբ լուծում կտա Վճռաբեկ դատարանը, սա միջանկյալ միջոց է մեր կողմից:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: «Դիմեցինք առաջին ատյանի դատարան, որ գրավ կիրառվի, մինչև մնացած հարցերն իրենց լուծումը կստանան»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: