Բերդ քաղաքում 27-ամյա երիտասարդի սպանության գործով կասկածյալը մեղայականով ներկայացել է ոստիկանություն. նա ձերբակալված է
Քիչ առաջ ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ-հետախուզական գործողությունների և բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Տավուշի բաժին է մեղայականով ներկայացել Բերդ քաղաքի Եղիշեի փողոցի բնակիչ, 40-ամյա Հարություն Գևորգյանը․ հայտնում է Shamshyan.com-ը;
Հ. Գևորգյանը կասկածվում է համաքաղաքացի, 27-ամյա Աշոտ Գևորգյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու համար: Նա իրավապահներին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հրացանը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է։
Հ. Գևորգյանը ձերբակալվել է:
Հիշեցնենք, նա հետախուզվում էր դեկտեմբերի 31-ին համաքաղաքացի Աշոտ Գևորգյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու կասկածանքով։