2018-ին Երևանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրում է, որ 2018-ին Երեւանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել։ Նիկոլ Փաշինյանի գրառումը ստորեւ.
«Քիչ առաջ, լուրերի թողարկումից իմացա, որ 2018-ին Երևանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել։ Սա է Նոր Հայաստանը»: