ՀՔԾ-ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը
Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը: Այս տեղեկությունը հաստատեցին ՀՔԾ-ից:
ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարարը կալանավորվել է հոկտեմբերի 9-ին:
Դեկտեմբերի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մայրապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդությունը։
Դատարանի որոշմամբ` Մայրապետյանն ազատ է արձակվել 30 միլիոն դրամ գրավի դիմաց։