Սահմաններին էական փոփոխություն չկա. այս տարի կրակոցների նվազման միտում կա. Արտակ Դավթյան
Սահմաններին էական փոփոխություն չկա, հրադադարի ռեժիմը հիմնական մասով պահպանվում է: Այս մասին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր՝ հունվարի 8–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Եթե նախորդ տարիների հետ համեմատելու լինենք, որոշակի չափով կա կրակոցների նվազման միտում»,-ասաց նա: