Արագածոտնում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել համաներմամբ ազատ արձակված 34-ամյա կնոջը
Արագածոտնի մարզում, հունվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 11:40-ի սահմաններում, 36-ամյա Արման Հ.-ն Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ հատվածում, Աշտարակի վարչական տարածքում, իր վարած Opel մակնիշի 35 LQ 713 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 34-ամյա Մերինե Ա.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածը նոր էր ազատվել կալանքից, նրա նկատմամբ համաներում էր կիրառվել: