Գողը հարձակվել է աղջկա վրա՝ չիմանալով, որ վերջինս մենամարտիկ է
Դեպքը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում: Աղջիկը կանգառում ավտոբուսի է սպասելիս եղել: Տղամարդը մոտեցել է Պոլիանային և նրանից ժամը հարցրել: Երբ աղջիկը հանել է հեռախոսը ժամը նայելու համար, տղամարդը պահանջել է, որ նա հեռախոսн իրեն տա, հետո փորձել է ատրճանակով վախեցնել, որը, պարզվում է, ընդամենը ստվարաթղթից պատրաստված խաղալիք է եղել:
Երկու հուժկու ձեռքի և մեկ ոտքի հարվածներից հետո տղամարդը վայր է ընկել, որից հետո Պոլիանան սկսել է խեղդել նրան: Երբ վերջինս այլևս անզոր է եղել պայքարելու, աղջիկը նստեցրել է նրան գետնին և հրամայել է սպասել մինչև ոստիկանության ժամանելը: Հանցագործը ինքն է խնդրել աղջկան, որ վերջինս շուտ ոստիկանություն կանչի և էլ չհարվածի իրեն:
Պարզվել է, որ Պոլիանա Վիանան (UFC) խառը մենամարտերի մարզիկ է, իսկ հարձակվող տղամարդը ընդամենը վերջերս է դուրս եկել բանտից: