Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի
Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սևադա Արզումանյանը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Մարզչական 15-ամյա գործունեության ընթացքում Սևադա Արզումանյանը գլխավորել է Երևանի «Արարատ» և «Ուլիս» ակումբները, Կապանի «Գանձասարը»:
Այսoր Երևանի նախկին «Միկա» մազրադաշտում Արզումանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել թիմի առաջին մարզումը:
2018 թվականի հունիսից թիմը մարզած Ռաֆայել Նազարյանը հեռացել է ակումբից սեփական նախաձեռնությամբ:
«Արցախ» ակումբն իր երախտագիտությունն է հայտնում նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանին համատեղ աշխատանքի համար` մաղթելով նորանոր հաջողություններ:
Հայտնի է նաև, որ «Արցախը» նոր սեփականատեր ունի: Սևան Ասլանյանի փոխարեն ակումբի նոր սեփականատեր է դարձել Կարեն Աբրահամյանը, որը ստանձնել է նաև ակումբի նախագահի պաշտոնը: