Վրաստանի նախագահը շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցուն Սուրբ Ծննդյան առթիվ
Կիրակի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու համայնքին Սուրբ Ծննդյան և Տիրոջ Մկրտության առիթով, ասվում է երկրի ղեկավարի կայքում տեղադրված հայտարարության մեջ, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն:
Վրաստանի նախագահը մաղթել է բարեկացություն և ուրախություն, և նշել է, որ հայ և վրաց ազգերի բազմադարյան ընկերությունը հիմնված է սիրո և փոխըմբռնման վրա, որն իսկապես օրինակելի է:
Հայ Առաքելական եկեղեցին քրիստոնեական եկեղեցիներից միակն է, որը նշում է Սուրբ Ծննդյան տոնը Մկրտության հետ միաժամանակ հունվարի 6-ին «Հայտնություն» անվանմամբ:
Արևելյան և Արևմտյան Եկեղեցիներում մինչև IV դարը Սուրբ Ծնունդը, որը միավորվում էր Մկրտության տոնի հետ, տոնում էին հունվարի 6-ին:
Սակայն նույնիսկ քրիստոեությունն ընդունելուց հետո հեթանոսությունը չի զիջել իր դիրքերը: Մեծ խանդավառությամբ էր տոնվում արևի պաշտամունքի օրը դեկտեմբերի 25-ին: Հեթանոսական սովորույթները վերացնելու համար Սուրբ Ծնունդը Մկրտությունից առանձնացրել են IV դարում և տեղափոխել են դեկտեմբերի 25-ին:
Այդ ժամանակվանից ի վեր՝ քրիստոնյաները նշում են Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին, այդ թվում նաև ուղղափառ եկեղեցին, սակայն հին ոճով, այսինքն՝ հունվարի 7-ին: