Երևան, 18.Ապրիլ.2024, 00:00 |
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա... Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությա... Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրե... Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի ... Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը U... Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ո... Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն ք... Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանությ... Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ... 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծան... Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկան... Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրների... Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակա... Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտ... ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրմ... Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժան... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կ... Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանո... Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքն... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբե... ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակա... «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ... ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ... Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սե... Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույ... ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքան... ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տ...

Փրկության ուղին սկիզբ առավ ընտանիքից. Գարեգին Բ կաթողիկոսի պատգամը

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով։ Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հայրապետական պատգամում նշված է.

«Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:

Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր ունկնդիր ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսին և խնդությամբ օրհնաբանում ենք Աստծուն փրկության Իր շնորհի համար: Նրան ենք փառաբանում, ասում է առաքյալը, «Ով կարող է մեզ պահել անբիծ ու անարատ և կանգնեցնել Իր փառքի առաջ անխառն ցնծութեամբ» (Հուդա 24):

Մսուրում ծնված և աշխարհ եկած Մանկան մասին հրեշտակն ավետում է. «Այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ Օծեալ Տէրն է» (Ղուկ. Բ 11): Քրիստոս ծնվեց Աստծո երկյուղով լեցուն, երկնային առաքինություններով զարդարված Սուրբ Կույսից: Աստծո Որդին հասակ առավ բարեպաշտ ընտանեկան հարկում Սուրբ Տիրամոր և Սուրբ Հովսեփի, ովքեր ամեն նեղության ու հալածանքի համբերեցին, հոգ տարան Մանուկ Հիսուսին՝ իրենց հավատավոր կյանքով դառնալով Նրա աստվածային առաքելության մասնակիցը:

Փրկչի Ծննդյան ավետիսը ոռոգում է մեր հոգիները, լիացնում մեր հոգևոր ապրումներն ու զգացումները, պարգևում է ուժ ու զորություն աստվածային կամքի մեջ մնալու, մեր կյանքում ու գործերում զորացնելու խաղաղության, արդարության, սիրո, համերաշխության ուղիները և մշտահունչ պահելու առ Աստված փառաբանությունը. «Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր»:

Սուրբ Ծննդյան հոգեպարար զգացումների մեջ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մեր աղոթական մտքերն ուղղված են նաև աշխարհի մեծ ընտանիքի հավատակից մեր այն քույրերն ու եղբայրները, ովքեր նվիրական այս տոնը դիմավորում են վշտի ու նեղությունների մեջ: Մեր մտածումներն ուղղված են այնտեղ, որտեղ մարդկության կյանքը տևականորեն ալեկոծում են անարդարությունը, գերիշխելու անհագուրդ տենչը, ագահությունը, որտեղ մարդիկ շարունակում են կրել աղքատության, իրավունքների ոտնահարման, պատերազմների առաջ բերած ավերներն ու ցավերը, որտեղ բռնությունը բռնություն է ծնում, ատելությունը՝ ատելություն, խաբեությունն ու սուտը բազմապատկվում են նոր կեղծիքներով: Այս չարիքները, լինեն դրանք միջանձնային հարաբերություններում, ընտանիքներում, թե ազգերի ու պետությունների միջև, տանում են դեպի փակուղիներ ու ճգնաժամեր, որոնց հաղթահարման համար շարունակ մեծ ջանք ու ճիգեր են պահանջվում:

Փակուղիների են տանում նաև կեղծ ազատականության աստվածամարտ ընթացքները՝ հեռացնելով տերունապատվեր կյանքից, հոգևորից, խաթարելով հիմերը առողջ հասարակության և ամուր ընտանիքի: Քրիստոսի պարգևած փրկության աստվածպատվեր ուղիներով է, որ մարդկությունը պիտի կարողանա Երկիր մոլորակի վրա լինել ու մնալ որպես մեծ ընտանիք՝ փոխադարձ սիրով ու օգնությամբ ամոքելով իր վերքերը, հոգալով կարիքները, կարգավորելով այս աշխարհի խնդիրները և ծառայելով «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» հրեշտակաձայն պատգամին, որը հնչեց շնորհաբեր ժամին Քրիստոսի Սուրբ Ծննդյան:

Մեր պատմության օրհնյալ ժամանակաշրջանում մեր ժողովուրդը Քրիստոսով դարձել է հավատավոր մեկ ընտանիք՝ լուսավորվելով Տիրոջ կենարար շնորհներով: Առ Տերը հավատարիմ ընթացքը բարեպաշտ մեր նախնյաց, մենք, որպես նրանց հարազատ զավակները, պիտի շարունակենք պահպանել անսասան հավատով և ապրել ու գործել առաջընթացի վճռականությամբ: Այսօր մեր կյանքի նոր փոփոխություններում թևածում են հույսն ու լավատեսությունը՝ նորանոր ձեռքբերումներ արձանագրելու, հաջողություններ ու հաղթանակներ կերտելու:

Միմյանց ապավինելով ու սատարելով ի զորու ենք շենացնել մեր կյանքը հայրենիքում ու սփյուռքում, պաշտպանել մեր սահմանները, ազգային արդար իրավունքները, հզորացնել Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկիրը: Հայրենիքի արժանավոր զավակ դաստիարակելու, պետության քաղաքացի կրթելու առաջին հանգրվանը ընտանիքն է: Ընտանիքում է կերտվում ազգի ապագան, դրվում հիմերը հզոր պետության: Ընտանիքի գորովաշատ միջավայրում են մանուկ հոգիներում պտղաբերում Աստծո խոսքի սերմանված հունդերը, սնուցվում հոգևոր-բարոյական արժեքները, բարին ընտրելու աներկյուղ ոգին: Ընտանիքում մատուցված օրինակով կրթվում են միմյանց հանդեպ սերը, վստահությունը և հոգատարությունը:

Արդ, նախանձախնդիր մնանք նվիրականությանն ու ամրությանը ընտանիքի: Անխաթար պահպանենք աստվածահաստատ ընտանիք հասկացությունը, նրա սրբությունը, ազգային ավանդույթները, խնամենք ու բարձրացնենք մեր հոգևոր ու ազգային կյանքը և մնանք մշտապես Տիրոջ որդեգրության շնորհի մեջ՝ որպես հավատավոր մեկ ընտանիք, որպես Աստծո սեփական ժողովուրդ:

Աստվածօրհնյալ ընտանիքի արժեքը և հիմնարար առաքելությունը կարևորելով ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում՝ 2019 թվականը հռչակում ենք ընտանիքի տարի: Հորդորում ենք եկեղեցական և թեմական մեր կառույցներին և հոգևոր սպասավորներին նախաձեռնել ընտանիքներին ուղղված աջակցության ծրագրեր ու միջոցառումներ, կազմակերպել ուխտագնացություններ մայր հայրենիք, Սուրբ Էջմիածին, Տերունական և հայրենական սրբավայրեր՝ զորանալու հավատքով, տոգորվելու հայրենյաց սիրո ջերմությամբ և ազգի ու հայրենիքի զավակը լինելու նվիրական գիտակցությամբ:

Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Աղոթում ենք հիվանդության մահճում գտնվող Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյան Պատրիարքի համար:

Փրկչի շնորհների հայցով Մեր ողջույնն ենք հղում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին: Հայրապետական օրհնությամբ ողջունում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Արմեն Սարգսյանին և Վարչապետի պաշտոնակատար տիար Նիկոլ Փաշինյանին: Ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները՝ մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին:

Սուրբ Ծննդյան հոգենորոգ այս օրը աղոթում և հայցում ենք, որ աշխարհում բազմապատկվեն երկնային շնորհները, մարդիկ առատությամբ պտղաբերեն բարի գործեր, սեր, արդարություն, խաղաղություն, գութ ու ողորմածություն, որոնք դիմադարձում են չարիքներին և ճանապարհ հարթում դեպի լուսավոր գալիքը մարդկության: Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Իր ամենախնամ հոգածության և սիրո մեջ պահի մեր ժողովրդին և պարգևի ուժ ու զորություն՝ կերտելու նոր օրը իր կյանքի և մնալու օրհնյալ, նվիրյալ ընտանիքը Քրիստոսի` հավատարիմ սրտով միշտ փառաբանելու. «Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր»:

Գոհաբանական այս զգացումով աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդին ցնծությամբ ավետում ենք՝

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս»:

Սուրբ Ծննդյան հրաշազարդ պատկերի մեջ, սիրելիներ, տեսնում ենք, որ փրկության ուղին սկիզբ առավ ընտանիքից: Ընտանիքից ծագեց մարդկանց երկնային արքայության ժառանգորդը դարձնելու լուսեղեն ճանապարհը: Քրիստոսով, արդարև, մենք որդեգիրներն ենք Աստծո: Քրիստոսով մեզ Հայր է Արարիչն Աստված, Ով սիրում է մեզ և նորոգում է մեր կյանքը Սուրբ Ծննդյան հուսառատ ու օրհնաբեր ուրախությամբ:

դիտվել է 364 անգամ
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա... Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությա... Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրե... Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի ... Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը U... Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ո... Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն ք... Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանությ... Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ... 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծան... Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկան... Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրների... Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակա... Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտ... ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրմ... Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժան... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կ... Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանո... Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքն... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբե... ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակա... «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ... ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ... Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սե... Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույ... ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքան... ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan