ԱՄՆ-ում 10 տարի կոմայի մեջ գտնվող կինը հղիացել է
Ոստիկանությունը և բժիշկները փորձում են պարզել իրավիճակի հանգամանքները, երբ ավելի քան 10 տարի կոմայի մեջ գտնվող կինը հղիացել է, իսկ հետո երեխա լույս աշխարհ բերել, հաղորդում է МК.RU-ն՝ հղում կատարելով Arizona's Family-ին։
Ե՛վ բուժանձնակազմը, ե՛ւ ոստիկանությունը համոզված են, որ նրան բռնաբարել են։ Այժմ տղամարդ բժիշկները կարող են հիվանդի մոտ մտնել միայն կին բժիշկների ներկայությամբ։
Հայտնի է նաև, որ ծնված երեխան լիովին առողջ է։