Էդ Շիրանին մեղադրում են գրագողության մեջ
Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանին մեղադրել են գրագողության մեջ: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Նշվում է, որ երաժիշտն իբր մասամբ կրկնօրինակել է Մարվին Գեյի Let’s Get It On երգը և ստացել իր Thinking Out Loud երգը:
Այս թեմայի շուրջ ծավալված խոսակցությունների պատճառով քննարկումներ են սկսվել և պարզաբանումներ են պահանջում: Նշվում է, որ դատավորը չի ընդունել Էդ Շիրանի այն բացատրությունը, թե երկու երգերն այնքան էլ նման չեն:
«Բացի երկու կոմպոզիցիաների տարրերի որոշակի նմանություններից, պետք է նշել, որ միջին ուկնդիրը երգի գեղագիտական «փաթեթավորումը» հաստատ չի տարբերի»,- ասված է մեղադրական որոշման մեջ: