Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դադարեցնում է ռազմավարական հետազոտությունները
Հայաստանի պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր Հայկ Քոթանջյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դադարեցնում է ռազմավարական հետազոտությունները։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ափսոսանքով պետք է նշել, որ աշխարհի հռչակավոր ուղեղային կենտրոնների հետ համագործակցությամբ /NDU, HARVARD, РАГС при Президенте РФ, МГИМО МИД РФ/, սփյուռքահայության ազնիվ բարերարությամբ կերտված Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Աշխարհասփյուռ Համայն Հայության՝ ազգային անվտանգության շահերից բխող ռազմավարական հետազոտությունները:
Անընդհատ նորացվող գիտական բարձր որակավորմամբ օժտված երիտասարդ ու անվանի վերլուծաբաններն իրենց հետազոտություններով միջազգային ճանաչում ձեռք բերած Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից հեռանում են»։