Հունվարի 1-4-ը հանրապետությունում արձանագրված կողոպուտի և բռնաբարության կամ բռնաբարության փորձի 1-ական դեպքերը բացահայտվել են
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 21-ը:
Արձանագրված կողոպուտի և բռնաբարության կամ բռնաբարության փորձի 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել են՝ անձի առևանգման, խարդախության, տրանսպորտային միջոց փախցնելու 2-ական դեպքերը:
Բացահայտվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով արձանագրված 4 և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության դեպքը:
Բացահայտվել է գողության՝ 8, դիտավորությամբ գույքի ոչնչացման 2 դեպք: Արձանգրված 19 այլ հանցագործություններից բացահայտվել են 18-ը: