Հայտնաբերվել է 10 տարի մանյակի տանը գերի եղած աղջիկների վարած օրագիրը
Վերջերս ձերբակալված և ցմահ դատապարտված 53-ամյա Արիել Կաստոյի զոհերն օրագրում գրել են բոլոր այն նվաստացումները, որոնց ենթարկվել են Կաստրոյի մոտ գերի եղած 10 տարվա ընթացքում: Երեք ամերիկուհիներն, ում Կաստրոն 10 տարվա ընթացքում պահել է իր տանը` մութ սենյակում, վերաբերվել է ինչպես կենդանիների: Աղջիկները գրել են բռնաբարությունների, ծեծի մասին: Մանկական ավտոբուսի նախկին վարորդ Կաստրոն աղջիկներին պարաններով կապել է պատից, ծեծել:
Աղջիկներն օրագրում գրել են, որ Կաստրոյի պատճառով տեղի է ունեցել հինգ վիժում: «Միակ բանը, որի մասին երազում էինք, չխելագարվելն ու փախչելն էր», -գրում են աղջիկները: