Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 4-րդ երեխային են սպասում
Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը երեխայի են սպասում, հաղորդում է Комсомольскaя правда-ն:
Զույգը երբեք էլ չի թաքցրել իր՝ մեծ ընտանիք ունենալու մտադրությունը: Նրանք չորրորդ անգամ ծնող կդառնան: Երեխան կրկին կծնվի փոխնակ մոր օգնությամբ:
Նշվում է, որ երեխան լինելու է տղա և ծնվելու է մայիսին:
Քիմն ու Քանյեն ունեն 3 երեխա՝ 5-ամյա դուստր Նորթը, 3-ամյա որդի Սեյնթը և 11-ամյա դուստր Չիկագոն:
Քիմ Քարդաշյանի երկու ծննդաբերություններն անցել են բարդություններով, ուստի՝ նրան արգելել են կրկին հղիանալ, այդ իսկ պատճառով էլ զույգը դիմել է փոխնակ մոր ծառայությանը: