Լուվրի թանգարանը նոր ռեկորդ է սահմանել
Փարիզի Լուվրի թանգարանը 2018 թվականին գրանցել է այցելուների ռեկորդային թիվ՝ ավելի քան 10 միլիոն, որը շուրջ 25 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից։
Լուվրի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեզն ասել է, որ մինչեւ այս պահն աշխարհի որեւէ թանգարան չի հասել նման արդյունքի:
Թանգարանի այցելուների մեկ երրորդն արտասահմանցիներ են, հիմնականում ԱՄՆ-ից և Չինաստանից: Լուվր այցելողների մեծ մասը 30 տարեկանից ցածր են:
Նախորդ ռեկորդը՝ 9.7 միլիոն այցելու, թանգարանը սահմանել էր 2012 թվականին։