Հունվարի 1-ից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց
Հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 3-ի ժամը 11.00-ն ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց (26-ը Երևան, 70-ը՝ մարզեր), որից 84-ը ոչ սթափ վիճակում վարելու համար (22-ը Երևան, 62-ը՝ մարզեր): Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Խորհուրդ է տրվել վարորդներին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, չվտանգել կյանքն ու առողջությունը: