BBC-ի լրագրողը խոստովանել է, որ վերջապես սովորել է արտասանել Հենրիխ Մխիթարյանի ազգանունը
Բրիտանական հեղինակավոր BBC պարբերականի լրագրող Ջոն Բենեթը, «Թվիթեր»-ում գրառում է կատարել 2018թ․ իր նվաճումների մասին՝ նշելով, որ վերջապես սովորել է արտասանել Հենրիխ Մխիթարյանի ազգանունը:
«2018-ը կհիշեմ շատ բաների համար, բայց հատկապես այս տարի ես վերջապես սովորեցի արտասանել Հենրիխ Մխիթարյանի ազգանունն առանց գուգլի․․․ և այս տարի ես վերջապես պարզեցի, որ Պոչետինոն 2 տ-ով է, ոչ թե 2 ն-ով:
Սոկրատիս Պապաստադոպուլոս՝ քեզնով 2019-ին կզբաղվեմ»,-գրել է Բենեթը: