Այս տարին սկսվելու է նավթի համաշխարհային գների անկումով
2019 թվականը սկսվում է նավթի համաշխարհային գների մոտ 1 տոկոսի անկումով, ինչը նավթահումքի և համաշխարհային տնտեսության աճի անբարենպաստ հեռանկարների պատճառով է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, վկայակոչելով աճուրդի տվյալները, Brent հյուսիսծովյան ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,12 տոկոսով՝ հասնելով 53,2 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Աճուրդի ընթացքում ավելի վաղ նավթի գինը հասել էր 52,52 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,97 տոկոսով՝ հասնելով 44,97 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
2018-ի ամփոփիչ տվյալներով՝ WTI ապրանքանիշի նավթի գինը նվազել է 25 տոկոսով, իսկ Brent ապրանքանիշի նավթի գինը՝ 20 տոկոսով: