Գողացել են Կոմիտասի պողոտայում կայանված «Նիսսան Տիանա»-ի ռուսական համարանիշերը
Դեկտեմբերի 24-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Կոմիտասի պողոտայում կայանված մի «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայի ռուսական համարանիշերը:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ համարանիշերը գողացել է Երևանի բնակիչ, 34-ամյա Արսեն Ն.-ն:
Վերջինս, տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 31-ին ներկայացել է Արաբկիրի բաժին ու տվել խոստովանական բացատրություն: