Կողոպուտ գեղեցկության սրահում. ոստիկանությունը դեկտեմբերի 31-ի գիշերը բացահայտել է հանցագործությունը
Դեկտեմբերի 30-ին Արաբկիրում կողոպուտ էր տեղի ունեցել: Գեղեցկության սրահներից մեկում մի երիտասարդ մի կնոջ մարմնական վնասվածք էր պատճառել, ապա վերցրել էր բջջային հեռախոս և փող ու հեռացել:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները դեկտեմբերի լույս 31-ի գիշերն իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Վաղարշ Վաղարշյան փողոցում հայտնաբերել և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել 27-ամյա Խաչիկ Դ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Քննությունը շարունակվում է: