Ինչպես են հափշտակում Քոթանջյանի պայուսակը․ ոստիկանության հրապարակած տեսանյութը
Լուսանկարում պատկերված տղամարդու ինքնության վերաբերյալ տեղեկատվություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02․ այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ կից տեղադրելով լուսանկար և տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մի տղամարդ հափշտակում ժողովրդական արիտիստ Ռաֆայել Քոթանջյանի պայուսակը։ Ահարոնյանի գրառման մեջ նաև ասված է․
«Դեկտեմբերի 30-ին մայրաքաղաքի Աբովյան փողոցում գտնվող գետնանցումներից մեկում կողոպտել են ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` կողոպուտը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարում պատկերված տղամարդու ինքնության վերաբերյալ տեղեկատվություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կամ այլ բաժին, կամ զանգահարել 1-02:
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Միջոցառումները շարունակվում են»։