ԱԻՆ փրկարարները կերպարանափոխված Ձմեռ Պապի հագուստներով՝ այցելեցին Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն (լուսանկարներ)
Այսօր ԱԻՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ կերպարանափոխված Ձմեռ Պապի հագուստներով, այցելեցին Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Փրկարարները, տանիքից հատուկ ճոպաններով իջնելով, նվերներ փոխանցեցին հիվանդանոցում գտնվող այցելուներին: