Ձմեռ պապն ու Սանտա Կլաուսը հանդիպել են (տեսանյութ)
Ռուս-ֆիննական սահմանին տեղի է ունեցել Ձմեռ պապու և Սանտա Կլաուսի հանդիպումը: Նրանք փոխանակվել են նվերներով և հայտարարել տոնական օրերի մեկնարկը: Հանդիպումն ուղեկցվել է էլֆերի և օգնականների երգերով ու պարերով:
Կարճ ժամանակ անց հրաշագործները միմյանց հրաժեշտ են տվել և շտապել իրենց գործերին: