Բրազիլիայի նախագահը խոստացել է դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Բրազիլիայի ընտրված նախագահ Ժաիր Բոլսոնարուն խոստացել է իսրայելական պատվիրակությանը երկրի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Բոլսոնարուն ասել է ինձ, որ հարցը կայանում է ոչ թե տեղափոխման մեջ, այլ նրանում, թե դա երբ տեղի կունենա»,-ասել է Նեթանյահուն։
Նա այդ մասին հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյի հրեական համայնքի հետ հանդիպման ընթացքում։
Նեթանյահուն դեռևս ուրբաթ ժամանել էր Բրազիլիա՝ ներկա գտնվելու նորընտիր նախագահի երդմնակալությանը։