«Միսս Աֆրիկա 2018»-ի կեղծամն սկսել է այրվել հենց բեմի վրա (տեսանյութ)
«Միսս Աֆրիկա 2018» մրցույթի հաղթող Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչն անհարմար իրավիճակում է հայտնվել պարգևատրման արարողության ժամանակ:
Կասինդե անունով 24-ամյա գեղեցկուհու կեղծամը սկսել է այրվել հենց բեմի վրա, երբ նա ստանում էր հաղթողի մրցանակը: Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է աղջկա գլուխը սկսում այրվել, երբ տեխնիկական սարքերի արձակած կայծերն ընկնում են նրա կեղծամի վրա:
Մրցույթի հաղթողը միանգամից ուշադրություն չի դարձրել պատահածին, սակայն մրցույթի վարողն ու էլի մի քանի մարդ արագ արձագանքել ու շտապել են օգնության: Նրանց հաջողվել է արագ հանգցնել կրակը:
Միջադեպից հետո պարգևատրման արարողությունը շարունակվել է: