Մանչեսթեր Յունայթեդը» 4:1 հաշվով հաղթեց «Բորնմութին»
Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 4:1 հաշվով հաղթեց «Բորնմութին»:
Խաղի ընթացքում փայլուն ելույթ ունեցավ տանտերերի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: Ուլե Գունար Սուլշերի գլխավորած թիմի կազմում գոլով աչքի ընկան նաև Մարկուս Ռեշֆորդն ու Ռոմելու Լուկակուն:
Հյուրերի կազմում գոլ խփեց Նաթան Ակեն:
Խաղի 79-րդ րոպեից տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով. հանդիպման մրցավար Լի Մեյսոնը խաղադաշտից հեռացրեց Էրիկ Բայիին:
Նշենք, որ Պոգբան Մոուրինյուի հեռացումից հետո դարձել է 4 գոլի հեղինակ: Ֆրանսիացու և պորտուգալացու միջև տարաձայնություններ կային:
Այս խաղից հետո «կարմիր սատանաները» 35 միավորով ամրապնդվեցին ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: «Բորնմութը» 26 միավորով մնաց 12-րդ տեղում: