Ֆիլիպիններում փոթորիկը 22 մարդու կյանք է խլել
Ֆիլիպինյան կենտրոնական կղզիներում մոլեգնող փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Բնության տարերքի հարվածի տակ հայտնված շրջանների մեծ մասը շարունակում է մնալ ջրի տակ։
«Մենք այնտեղ ենք ուղարկում զինվորականներին և ռետինե նավակներ՝ ընտանիքներին փրկելու համար։ Որոշ շրջաններում հեղեղաջրերը հասել են տների տանիքներին»,-ասել է Քաղաքացիական պաշտպանության Բիկոլի շրջանի բաժնի պետ Կլաուդիո Յուկոտը։