Արմեն Սարգսյանն այցելել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքին (լուսանկարներ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքին:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին: Այնուհետև ընտանեկան ջերմ միջավայրում նա անմիջական զրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի և եղբայրների՝ Արմեն և Արամ Սարգսյանների հետ, ընտանիքի բոլոր անդամներին շնորհավորել գալիք տոների առթիվ: