Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հրաժարական կտա
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հրաժարական կտա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետը:
Նա նշեց, որ որոշումը կայացրել են քաղաքական թիմով և ավելի նպատակահարմար են համարել, որ ինքը իր քաղաքական գործունեությունը շարունակի օրենսդիր մարմնում:
«Կարծում եմ օրենսդիր մարմնում էլ կարող ենք համակերպվել և արդյունավետ աշխատել: Մեր քաղաքական թիմը ավելի արդյունավետ է ինձ տեսնում ԱԺ-ում»,- ասաց նա:
Նշենք, որ Վահել Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերն է, արդեն 7 ամիս է, ինչ զբաղեցնում է Տավուշի մարզպետի պաշտոնը: