Շախմատի ԱԱ. Լևոն Արոնյանը զբաղեցրեց 4-րդ տեղը
Սանկտ Պետերբուրգում ավարտվել է շախմատի կայծակնային խաղի Աշխարհի առաջնությունը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Մագնուս Կառլսենը, ով վաստակել է 17 միավոր:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 21 հնարավորից վաստակած 14 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը:
2-րդ տեղում է Յան Կշիշտոֆ Դուդան, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Հիկարու Նակամուրան:
Հայաստանը ներկայացնող մյուս ներկայացուցիչներից Ռոբրետ Հովհաննիսյանը 31-րդ տեղն է զբաղեցրել, Հրանտ Մելքումյանը 34-րդն է, Տիգրան Լ. Պետրոսյանը 53-րդն է, Գաբրիել Սարգսյանը 55-րդ տեղն է գրավել, իսկ Արամ Հակոբյանը զբաղեցրել է 62-րդ տեղը