Կարպատներում բնակելի տներից մեկի վրա երկնաքար է ընկել (տեսանյութ)
Կարպատներում բնակելի տներից մեկի վրա երկնաքար է ընկել, հաղորդում է ուկրաինական ТСН-ը:
Նշվում է, որ ի սկզբանե բնակիչները վախեցել են և մտածել, որ մեկը քար է շպրտել բակ: Բնակիչները նշել են, որ ուժեղ ձայնին հաջորդել է պայծառ լուսավորումը։
Տղամարդը դուրս է եկել փողոց և տեսել է, որ ավտոտնակն այրվում է։
Մարելով կրակը՝ բնակիչը 2 կգ քաշով քար է գտել: Մասնագետները հաստատել են, որ հայտնաբերվածը երկնաքար է։ Դրանում նիկել է հայտնաբերվել։