BBC-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին
Բրիտանական BBC ընկերությունը պաշտոնական բողոքով դիմել է Ռուսաստանի ԱԳՆ՝ կապված ՌԴ-ում աշխատող լրագրողների անձնական տվյալների արտահոսքի հետ։
Օրեր առաջ ռուսական կայքերը հրապարակել էին ՌԴ-ում աշխատող BBC ընկերության 44 լրագրողների լուսանկարներն ու անունները:
«Մենք խնդրել ենք ՌԴ իշխանություններին ուսումնասիրել իրադարձությունների զարգացման մտահոգիչ ընթացքը»,- ասել է ընկերության տնօրեն Ջեյմի Անգուսը:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ իրենք տվյալների արտահոսքի հետ կապված բողոք չեն ստացել:
«Բողոքի որևէ նամակ BBC-ից չենք ստացել, մեզ ոչ ոչ չի զանգել և չի գրել, թեև մեր հեռախոսահամարները քաջ հայտնի են»,- գրել է Զախարովան իր ֆեյսբուքյան էջում: